Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 փետ 2021 13:11

Սա Վրաստանի այն վարչապետն էր, որին Փաշինյանը խնդրել էր "մաքսային միջանցք" ստեղծել իր բիզնեսի՝ դեպի Ռուսաստան արտահանվող մաքսանենգ սիգարետների համար

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է.


Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։


Հրաժարականի պատճառ է հանդիսացել այն, որ դատարանը որոշել է կալանավորել ընդդիմության ղեկավարներից մեկին։


Հայաստանին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել 3 հանգամանքի վրա․


1․ Ոչ թե երկրի վարչապետն է հրամայել կալանավորել ընդդիմադիր գործչին, այլ հակառակը՝ նա իր քայլով ակնհայտորեն ցույց է տվել, որ ընդդիմադիր գործչի կալանքը կարող է քաղաքական խնդիրներ ստեղծել,


2․ Ոչ թե կասկածի տակ է դրել իշխանության մյուս ճյուղի՝ դատականի որոշումները, ոչ թե դատավորներին վնսգտացողներ է անվանել, ոչ թե որոշել ստեղծել նոր, իրեն հպատակ դատարաններ, այլ ենթարկվել է դատարանի որոշմանը,


3․ Ինքն է որոշել լքել իր պաշտոնը՝ հայտարարելով, որ նման քայլով կարելի է խուսափել երկրում քաղաքական ապակայունացումից։


Հ․Գ․ Նիկոլի աչքն էր. սա Վրաստանի այն վարչապետն էր, որին Նիկոլ Փաշինյանը խնդրել էր "մաքսային միջանցք" ստեղծել իր բիզնեսի՝ դեպի Ռուսաստան արտահանվող մաքսանենգ սիգարետների համար, եւ ինչից հետո մեր երկիրը զավեշտի թիրախ դարձավ Վրաստանում։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր