Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն          Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ       Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները հակասում են Իրանի սկզբունքներին    

19 փետ 2021 16:31

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:


«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ:


Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»:


Պաստառի վրա նշված էր, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր