«Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր          Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

19 փետ 2021 16:59

Թուրքիան դատապարտել է Ռուսաստանին «Ղրիմի թաթարներին գրավյալ թերակղզում» ձերբակալելու համար

Անկարան անհանգստացած է Ղրիմում տիրող իրավիճակով, որտեղ նախօրեին ձերբակալվել էին Ղրիմի էթնիկ թաթարներ․ հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիան անհանգստացած է Ռուսաստանին կցված Ղրիմի մեր հայրենակիցների՝ թաթարների տներում կատարված խուզարկություններով, ինչպես նաև նրանց կալանավորման մասին որոշումներով»,- ասել է թուրքական ԱԳՆ-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ պրակտիկան Ղրիմի թաթարների նկատմամբ, որոնք թերակղզու բնիկ բնակիչներն են:
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և ապագայում շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար ժողովրդին. ասվում է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր