Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

20 փետ 2021 17:39

Թուրքիան 9 ընդդիմադիր պատգամավորի կզրկի անձեռնմխելիությունից, այդ թվում` Կարո Փայլանին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջնորդություններ է ներկայացրել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից ինը խորհրդարանականի, այդ թվում` կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին 2014-ին փողոցային ցույցերի մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկելու մասին, փոխանցում է Ahval-ը` վկայակոչելով Halk TV-ն:

Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը եւ Փերվին Բուլդանը կարող են դատական ​​գործընթացի բախվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի ավարտի դեպքում:

Որպեսզի պատգամավորները դատարանի առջեւ կանգնեն, խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք, իրենց հերթին, պետք է ընդունվեն եւ մշակվեն արդարադատության նախարարության կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր