Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ հանացագործության կատարման վերաբերյալ ևս մեկ հաղորդում ուղարկել է ՀՔԾ

Նա ընդգծեց, որ դիմումում ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օրվանից սկսած իրավախախտումները, որոնք արժանի են քննության, սակայն դրանցում կատարվել են 2 հիմնական շեշտադրում, որոնք չեն կարող հերքվել։
«Մենք մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանության յուրացման մեջ, երկրի գերագույն հրամանատարի լիազորությունները զավթելու մեջ։ Քանի որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ վարչապետը պատերազմի ժամանակ է հանդիսանում գերագույն հրամանատար, իսկ պատերազմը պետք է ԱԺ-ի կողմից հայտարարվեր, մինչդեռ պատերազմ չի հայտարարվել և փաստացի Հայաստանը պատերազմի կողմ չի հանդիսացել։ Պատերազմը եղել է Ադրբեջանի և Արցախի չճանաչված պետության միջև, բնականաբար, նա զավթելով գերագույն հրամանատարի լիազորությունները՝ որպես այդպիսին խափանել է ամբողջ պատերազմը, որը հանգեցերել է պարտության։ Ապօրինի կերպով իր կնոջը գործուղել է հրամանտարական կենտրոն, որը նույնպես խոչընդոտել է գեներալների աշխատանքին, պետական գաղտնիքի արտահոսքի ռիսկերի առումով։ Ամենավերջին խնդիրը՝ նա չլինելով գերագույն հրամանատար՝ նոյեմբերի 9-ին ստորագրել է հայտարարություն՝ ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Պետական դավաճանության բաղադրիչներից մեկն էլ այն է, որ առանց իրավական հիմքի և միջազգային համաձայնագրի առկայության, բանավոր համաձայնությամբ մեր երկրի տարածքները շռայլորեն Ադրբեջանին է նվիրաբերում, ընդ որում ՝որպես պետական դավաճանություն՝ վերջինը շարունակական բնույթ է կրում»։
Նա ընդգծեց, որ, իհարկե, չեն հավատում, որ դատախազությունն այս իշխանության օրոք կսկսի քննել ներկայացրած դիմումները և քրեական գործեր կհարուցի, սակայն նաև սխալ են համարում ձեռքները ծալել և նստել։ «Մենք պետք է մեր պարտականությունները կատարենք։ Ի վերջո՝ իրավաբանական հանրույքի համար օրենքին ու իրավունքը գերական են և մենք պետք է շարժվենք հենց օրենքի և իրավունքի պահանջով ոչ թե սպասենք, որ գործընթացները իրենք իրենց կարգավորվեն»։