Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

22 փետ 2021 10:53

Էրդողանը շլացել է վերջին տարիների ռազմական հաջողություններից.Չի բացառվում, որ Թուրքիայի ջանքերով թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում լուրջ վերադասավորումներ սկսվեն

Թուրքիան այսօր իրեն ամբողջությամբ ներշնչել է, որ թյուրքական աշխարհի լիդերն է։ Թուրքիայի իշխանական փորձագիտական շրջանակները սկսել են շրջանառել թյուրքական միասնական ռազմական ուժ ստեղծելու գաղափարը։


Նրանց հիմնական նպատակը ոչ թե ռազմական կառույցի ստեղծումն է, այլ աշխարհին, կամ խաղացող երկրներին ցույց տալ, որ չեն ստեղծում պանթուրքիզմ, պարզապես ռազմական ալյանս են ստեղծում։


Իսկ իրականում այդ ռազմական համագործակցությունը , կամ միասնական ռազմական միավորը լինելու պանթուրքիզմի ստեղծման առաջին քայլը։


Այնպես է, որ չի բացառվում Թուրքիայի, այսպես ասած, ջանքերով թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում լուրջ վերադասավորումներ սկսվեն և պարարտ հող լինի թյուրքալեզու համարվող պետությունների դուրս գալը երկու ռազմական դաշինքներից։ Էրդողանը շլացել է վերջին տարիների ռազմական հաջողություններից թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, և թե՛ Արցախում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր