Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում. Mediaport          Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»       Հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը. «168 ժամ»    

22 փետ 2021 11:39

Հաջորդ տհաճ լուրը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.


«Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։


Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:


Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։


Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կականավորմամբ»։
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր