Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ          Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա       Բրիջիտ Մակրոնը իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիի հետ խանդի պատճառով է ապտակել ամուսնուն    

22 փետ 2021 14:21

Իրանն ու Ադրբեջանը վերսկսում են Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցումը

Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հավանություն են տվել Արաքս գետի վրա գտնվող «Գըզ Գալասը» և Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանների կառուցման շարունակմանը. հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Հարցը քննարկվել է Իրանի Թավրիզ քաղաքում (Իրանական Ադրբեջան) տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ նահանգի և թշնամու կողմից օկուպացված հայկական Ջրականի (Ջաբրայիլ) միջև հիդրոէլեկտրակայանի կառուցումը Իրանի էներգետիկայի նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից է: Նախորդ տարվա դեկտեմբերին նախարար Ռեզա Արդաքանյանն ասել էր, որ երկու երկրները պայմանավորվել են վերսկսել հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր