Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

23 փետ 2021 10:00

Առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու,ռուսական կողմից մասնագետներ են եկել՝Հայոց բանակը վերաձեւավորելու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձեւավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:


Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, եւ, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, եւ առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, եւ՝ ոչ միայն այս առնչությամբ:


Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար:


Այս հարցումը եւս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին եւ խոսել նաեւ հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման եւ այլ հարցերի մասին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր