ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

23 փետ 2021 12:14

Վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում,ցանկացած արշավ ընդդեմ խորհրդարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է

Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով`բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:


Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:
Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:


Հիմա ինչ եմ ուզում ասել.


Հարգելի' քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն:


Նախ ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձևակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե'ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը:


Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն առավել ևս լեգիտիմ է, և ցանկացած արշավ ընդդեմ խորհրդարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր