Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

23 փետ 2021 13:14

Մեղքը ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը..Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման

«Ռազմագերիների հարցը 24 ժամ մեր առաջնահերթության ներքո է։ Միջգերատեսչական հանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով։ Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է։ Գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն  հարցին»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։


Ժամկետների հետ կապված՝ նախարարն ասաց, որ պետք է համբերությամբ լցվել և լավատես լինել, քանի որ ամեն ինչ արվում է ոչ միայն իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, այլ նաև  միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում։


Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների դադարեցմումը Արա Այվազյանը բացատրում է  կլիմայական վատ պայմաններով։


«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման  արդյունքում նորից կսկսվեն աշխատանքները»,-ասաց նախարարը։


Իր պաշտոնանկության մասին լուրերի հետ կապված Արա Այվազյանը նշեց, որ շարունակում է աշխատել ակտիվ ռեժիմով։


Հարցին, թե 2018-ին ինչ հնարավորություններ են եղել Արցախի խնդիրը լուծելու, Այվազյանն ասաց, որ տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ թվացել է, նաև համանախագահներին, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն։


«Մեղքը ոչ համանախագահներինն է, ոչ էլՀայաստանինը։ Շատ անգամ, կարող ենք վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց ԱԳ նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր