Սաղաթելյանի հայտարարությունից հետո, Նիկոլը հիստերիկա է սարքել.ոստիկանության 5 ղեկավարներից պահանջել է դաժանորեն պատժել ցուցարարներին. Արամ Գաբրիելյանով
Հայազգի լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը Telegram-ալիքում գրել է. «Փաշինյանի շրջապատի իմ աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան սպանդի կազմակերպիչների մասին։
Դաշնակցական առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե վարչապետ Փաշինյանը կարգելափակվի կառավարության շենքում, Նիկոլը հիստերիկա է սարքել բացականչություններով՝ սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում , այլ ոչ թե երևանյան թափթփուկների մի խումբ։
Վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և վերջնագրային ձևով պահանջել դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին։ Նիկոլի գլխավոր փաստարկն այն էր, թե դուք ուզում եք, որ ես պատմեմ, թե ինչպես դուք՝ բոլորդ, հրաժարվեցիք կռվել Արցախում։
Ոստիկանության ղեկավարությունը հինգ հոգանոց շտաբ է ստեղծում։ Այս հինգ ղեկավարները, խայտառակ բացահայտումների վախի ներքո, երդվեցին, որ հավատարիմ են Փաշինյանին եւ խոստացան ստիպել հայաստանյան ողջ ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտեց բղավոցներով՝ միայն արյունով կարելի է բոլորին կապել։
Ցուցարարների դեմ պայքարի շտաբը բաղկացած է հինգ բարձրաստիճան ոստիկաններից՝
Ոստիկանության պետ Վահե Ղազարյան
Նրա առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը
Եվս մեկ տեղակալ Վարդան Մովսիսյան
Ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւան Քոչարյան
Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան