Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 փետ 2021 17:25

Հունական Ֆ-16-երը հարձակվել են Էգեյան ծովում գտնվող թուրքական հետազոտական նավի վրա.Անկարան պատասխան հարված է հասցրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 23-ին հայտարարել է, որ հունական կործանիչները հարձակվել են թուրքական հետազոտական նավի վրա Էգեյան ծովի ջրերում՝ հավելելով, որ Անկարան պատասխան հարված է հասցրել սադրանքին:


«Այս միջադեպը մեր հույն ընկերների կողմից հաճախակի հետապնդումների դրսևորումներից մեկն է: Մենք կիրառել ենք անհրաժեշտ հակաքայլեր՝ համաձայն գործող կանոնակարգերի»,- պաշտպանության նախարարին  մեջբերում է Hurriyet-ը:


Նշվում է, որ հունական Ֆ-16 չորս կործանիչներ հարձակվել են Çeşme հետազոտական նավի վրա, որը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Էգեյան ծովի միջազգային ջրերում և հաճախակի խախտում հունապատկան ջրային տարածքները:


Աքարը չի նշել, թե կոնկրետ ինչպես է արձագանքել Թուրքիան այդ քայլին:


«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել և մեր դիրքորոշումը այս հետապնդումների լույսի ներքո, որոշված է: Դրանում կասկած չկա: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ տեխնիկական և գիտական հետազոտություններ իրականացնող նավի հետապնդումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ: Մենք միշտ հանդես ենք եկել միջազգային իրավունքի և երկխոսության օգտին»,- հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր