Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է․ «Հրապարակ»          Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն»․ «Հրապարակ»       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

25 փետ 2021 11:32

Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում  խաղաղ կյանքի վերականգնմանը:


Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Բերձորի հիդրոէլեկտրակայանի տուրբինների տեղամասն անցել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, իսկ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:


ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերականգնվել է հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են ինժեներների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը դեպի էկետրակայան էներգաբլոկների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Փոքր հիդրեէլեկտրակայանի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիա կմատակարարվի հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր