Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

25 փետ 2021 12:38

Գռզոն է ստիպել խմբագրել հրամանագիրը. Փաշինյանը հարբել է ու որոշել աշխատանքից ազատել նաև Օնիկ Գասպարյանին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը տելեգրամյան իր էջում անդրադարձել է նաև Արամ Գաբրիելյանովը:


Գաբրիեիլյանովը նշել է, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինանը հարբել է, նախ որոշում կայացրել պաշտոնից ազատել ողջ Գլխավոր շտաբին, քանի որ վերջիններս չեն հերքել իր ավելի վաղ արված հայտարարությունը.


«Մեկ ժամ անց նրա տուն է գնացել Գռզոն ու ստիպել խմբագրել հրամանագիրը: Գռզոն խիստ վախեցած է եղել և մտավախություն է ունեցել, որ Օնիկ Գասպարյանը հրաման կտա ձերբակալել դավաճանների ողջ վերնախավին: «Իմ քայլի» էլիտան խուճապի մեջ է»,-գրել է նա:


Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ պաշտոնից ազատված ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն Ազգային հերոսի կոչում է ստացել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ու գտնվում էր ադրբեջանցիների ու թուրքերի համար առավել վտանգավոր զորահրամանատարների ցանկում: Գրում է Արամ Գաբրիելյանովը:


Գաբրիելյանովը խոսել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին՝ հայտարարելով, որ այս պահին հենց նրա որոշումից է կախված Հայաստանի հետագա ճակատագիրը. «Հիմա նաև գտնվում է սահմանին ու կլինի կամ «Վարդան» կամ «Վասակ»»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր