Այս պահին Աբու Դաբիի ցուցահանդեսին մեր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն, մեր տաղավարը լավագույններից է

«Այո, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել: Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են: Ցուցանմուշների մեծ մասի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Ծառայողական քննության ընթացքում կհայտնաբերվի, թե արդյոք այդտեղ պրոֆեսիոնալ սխալներ կամ դիտավորություններ եղել են, թե ոչ»,-ասաց նա:
Հակոբ Արշակյանը հավելեց, որ այս պահն իր ձեռքի տակ չկան ընկերությունները, որոնց պատվիրվել է կազմակերպումը:
Դիտարկմանը, թե կա տեղեկություն, որ տաղավարի կառուցման համար պետությունը չի վճարել, մասնավոր անձ է վճարել, Արշակյանն ասաց. «Տաղավարը կառուցելու համար տեղի է ունենում վարձակալությունը, ընտրվում է ընկերությունը, որը պետք է տաղավարը կառուցապատի: Այս տարի մենք որոշակի ֆինանսավորել ենք մեր որոշ տռազմաարդյունբերական ընկերություններին, որոնք այնտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենային:»: Նա հավելեց, որ տաղավարի կառուցման համար պայմանագրի համաձայն վճարվել է պետության կողմից:
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն թվով 9 բարձրասստիճան պատվիրակություններ այցելել են հայկական տաղավար. «Թվով 140 ընկերություններ այցելել են մեր տաղավար, արդեն կան ձեռք բերված նախնական պայմանավորվածություններ, դրանց թիվը անցնցում է 30-ից: Հույս ունեմ՝ դրանք կդառնան կոմերցիոն պայմանագրեր: Ինչպես նաեւ մեծ աշխպատանք է տարվում, որ մարտի վերջին Հայաստանում «ԱրմՀայտեք» ցուցահանդեսին պատշաճ ձեւով մասնակցություն լինի: Մեր պաշտոնական գործընկերների մոտ բավականին խանդավառություն եւ պատրաստակամությունն կա դրան մասնակցելու»: