Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

26 փետ 2021 11:41

Եթե ռազմական հեղաշրջման փորձ անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երեւանում. Կիրո Մանոյան

ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որ ԳՇ-ն համբերատար, լռությամբ տարել է պատերազմի հենց սկզբից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:


«Գիտենք, որ ԳՇ պետը պատերազմը սկսելուց 4 օր հետո արդեն ասել է, որ այս վիճակը ծանր է, պետք է վայրկյան առաջ պատերազմը կանգնեցնել: Բայց վարչապետը, քանի որ ապրում է այլ իրականության մեջ, համաձայն չի եղել: Այն վերաբերմունքը, որ ցուցաբերել էր վարչապետը ԳՇ պետի առաջին տեղակալի նկատմամբ, դա արդեն համբերության բաժակը լցրել էր»,-ասաց նա:


Մանոյանը Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է, Մանոյանն ասաց. «Եթե այդպիսի բան անեին, ապա զորք պետք է լիներ առնվազն Երեւանում: Նման փորձ չի եղել»:


Ինչ վերաբերում է երեկ վարչապետի կազմակերպած հանրահավաքին, նա ասաց. «Ինքը ունեցել է ցանկություն ուժի ցուցադրություն անել եւ երեկ հարմար պահ էր համարել ու իրեն աջակցող օլիգարխների աջակցությամբ կարողացել էր որոշ թիվ ապահովել: Իսկ մինչ իր հավաքի սկսելը, այն երթը, որ կազմակերպեց Ազատության հրապարակի կողքով, սադրանք էր եւ ճիշտ չէր»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր