Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո    

26 փետ 2021 14:12

Զինված ուժերը հաջորդ քայլ չունեն անելու. Եթե ԳՇ-ն փորձի ձերբակալել Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում

Եթե Գլխավոր շտաբը փորձ անի ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին, այ դա կլինի ռազմական հեղաշրջում, կամ հեղաշրջման փորձ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Դա չի բխում մեր երկրի շահերից, ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է, բայց եկեք ականջալուր լինենք ԳՇ հայտարարությանը եւ հասկանանք, որ վտանգված է մեր երկրի ապագան:

Զինված ուժերը հաջորդ քայլ չունեն անելու: Զինված ուժերն իր քայլն արել է, իր հայտարարությունն արել է եւ այսքանով պետք է սահմանափակվի»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր