Ո՞ւր էր անհետաեել Արարատ Միրզոյանը, ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր.«Ժողովուրդ»

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որեւէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծել էին «դավաճան» վանկարկումների ներքո, եւ վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում