Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

27 փետ 2021 16:45

Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան

Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը՝ քայլ առ քայլ, սխալ ինֆորմացիայով, ոչ ճիշտ կազմակերպելով, թյուրիմացության մեջ գցելով, մարդկանց առանց հրամանատարների մարտի դաշտ տանելով։ Այս մասին ասօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց «ՀՅԴ կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։


«Այնտեղ, որտեղ ճիշտ կազմակերպվեց պաշտպանությունը, կասեցվեց թշնամին՝ ծանրագույն զոհերի գնով, բայց կասեցվեց թշնամու առաջխաղաղացումը։ Այնտեղ, որտեղ խաբեցին, մեր զավակներին տարան կոտորման։ 5 հազար զավակ, դեռ ընտանիք չկազմած, սերունդ չտված, 5 հազար աղջիկ մնացին մենակ, չունեցանք մեր ազգի համալրումը, մեր զինվորների համալրումը։ Այսօր այդ նույն դավաճանները հերթական քայլով ուզում են բանակը քանդել, երբեք թույլ չենք տա։ Հարյուրամյակներով պետականություն կորցնելուց հետո մենք ստեղծեցինք մեր պետականությունը, քարտեզի վրա գծվեց Հայաստան պետությունը, այսօր երևի մի 2 կոպեկի համար ծախում են հանգիստ՝ առանց խղճի խայթ զգալու»,-հայտարարեց Սարգսյանը։


Իգոր Սարգսյանը դիմեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին. «Մենք քո կողքին ենք։ Իմ սիրելի մարտական ընկեր Տիրան Խաչատրյան, վստահ եղիր, մենք քո կողքին ենք։ Մարտական ընկեր գեներալներ, գնդապետներ, սպաներ, վստահ եղեք, որ ժողովուրդը ձեր կողքին է։ Մենք կյանքի գնով երդվել ենք 30 տարի առաջ, մեր պետականությունը, մեր ազգի պաշտպանությունն ապահովել, այսօր էլ վերահաստատում ենք մեր երդումը։ Մեր կյանքը ոչ մի բան չի արժենա, եթե չլինի հայի տեսակը, հայը»։


Նա դիմեց նաև Ոստիկանության սպայական կազմին. «Վահե Ղազարյան, ես քեզ շատ եմ հարգել և հարգում եմ մինչև հիմա, դու պետական մտածելակերպ ունեցող մարդ ես, աշխատել եմ քո հետ։ Խնդրում եմ ազգդ, պետականությունդ վեր դասիր այդ շիզորֆրենիկից»։


Սարգսյանը դիմեց նաև կամավորականներին, հորդորեց՝ կանգնել բանակի կողքին։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր