Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

01 մար 2021 10:13

Անդրանիկ Քոչարյանը երդվել է իր երեխաների արևով, որ մարտի 3-ին նրանց կվերադարձնեն.Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին․ Դեժավու

Դեժավու տելեգրամյան ալիքը գրում է․ Փաշինյանի երթին Քոչարյան Անդրանիկը և ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հավաքել են գերիների որոշ հարազատներին և պայման դրել։ Դեժավուի աղբյուրը հայտնում է, որ ինչպես ողջ պետական համակարգը այնպես էլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և իր դրածո ՌՈ պետն են լծվել մարդաքանակ ապահովելու գործին։
Ըստ աղբյուրի  ամբողջ օրը նրանք հանդիպումներ են ունենում գերիների և անհետ կորածների հարազատների հետ և պայման դնում՝ ո՞վ կարողանա Նիկոլի միտինգին 200 հոգի մարդ բերի՝ ցուցակով, նրանց երեխաներին առաջինը կմտցնեն ցուցակներ և խոսք են տալիս մոտ օրերս վերադարձ կազմակերպել։ Անդրանիկ Քոչարյանը երդվում է իր երեխաների արևով, որ մարտի 3-ի ինքնաթիռով նրանց կվերադարձնեն, եթե պայմանը կատարվի։
Ըստ աղբյուրի ծնողներից մեկը վրդովվել է, ասելով «այ անասուններ, մի անգամ էրեխուս թուրքերի վրա ծախեցիք, հիմա էլ իմ վրա եք ծախում․․․», թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին և դուրս եկել։ Աշոտ Զաքարյանը փորձել է հանդարտեցնել, բայց ապարդյուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր