Տեսանյութ.Վանաձորից ավտոբուսներով մարդկանց են բերում Երևան՝ միտինգի

Վանաձորից մեզ կադրեր ուղարկեցին, որտեղ երևում է, որ ավտոբուսներն արդեն պատրաստ կանգնած են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց, որպեսզի միտինգավորներին բերեն Երևան։ Մեզ նաև տեղեկություն հասավ, որ մարզպետարանից 70 հազար դրամ են խոստացել նրանց, ովքեր կսադրեն միտինգի ընթացքում՝ բնականաբար Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանրահավաքից հետո երթն անցկացնել Բաղրամյան պողոտայով, որտեղ իր հրաժարականը պահանջողներն են հավաքված։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ hraparak.am