Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 մար 2021 20:49

Տեսանյութ.Հայտարարում եմ՝ մեր թիկունքում կանգնած է հայոց բանակը, դա արդեն վերջն է, դրանից այն կողմ այլևս ոչինչ չկա

Մեզ փորձում են ղեկավարել այն անձինք, որոնք ընդհանրապես բանակում անգամ չեն ծառայել և պարբերաբար փորձել են վարկաբեկել բանակը։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը։


Խաչատուրովն անդրադարձավ այն մարդկանց, որոնք, թեև չեն ծառայել բանակում, բայց միշտ «կեղտ են շպրտել» բանակի վրա։ Այդ անձանց թվում Խաչատուրովը մատնանշեց Փաշինյանին, նշելով, որ Փաշինյանն ասում է, որ իր երկու ավագ եղբայրները ծառայել են, երրորդը՝ կարող էր բանակում չծառայել, բայց ի վերջո վերջինս գյուղից է և կարող էր չէ՞ ամառային արձակուրդների ժամանակ գոնե մեկ-երկու օրով գնալ և պոստ կանգնել։


Մյուս պաշտոնյան, որի մասին անդրադարձ կատարվեց, Ստյոպա Սաֆարյանն է։


«Կա մեկը՝Ստյոպիկ Սաֆարյան։ Պաշտոնին Վազգեն Մանուկյանն էր, փոխարինեցին Ստյոպիկ Սաֆարյանով։ Ինչպե՞ս կարելի է իրենց համեմատել ընդհանրապես։ Ստյոպիկ Սաֆարյանն ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան է, մինչդեռ 1992թ 19 տարեկան էր։ Ինչու՞ ես ստում, Ստյոպիկ Սաֆարյան, դու ուղղակի վախկոտ ես և դասալիք»,- նշեց Խաչատուրովը։


Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը՝ գեներալ-գնդապետն ընդգծեց, որ այն արվել է ոչ միայն գեներալիտետի կողմից, այլև՝ ամբողջ հրամկազմի, քանի որ չի կարող գնդի հրամանատարը միանալ հայտարարությանը, ինչի հետ համաձայն չէ իր անձնակազմը։ Խաչատուրովն ընդգծեց, որ հենց այնպես ոչինչ չի լինում և ամեն մեկի թիկունքում պետք է ինչ-որ մեկը կանգնած լինի։


«Հայտարարում եմ՝ մեր թիկունքում կանգնած է հայոց բանակը, դա արդեն վերջն է, դրանից այն կողմ այլևս ոչինչ չկա։ Մենք պետք է գործը շատ արագ ավարտին հասցնենք։ Անգամ Էրդողանի և Ալիևի մոտ ցնցումներ են առաջացել, պարբերաբար հայտարարություններ են անում, անհանգստանում են՝ ինչ կլինի և ինչու են միայն իրենք անհանգիստ։ Գիտե՞ք ինչու, որովհետև իրենք շատ լավ հիշում են, որ հայկական բանակն իրենց ջարդ է տվել և մենք անպայման դա կվերադարձնենք»,- նշեց գեներալ-գնդապետը։


Դիմելով իր ծառայակիցներին, սպաներին, պայմանագրային ծառայողներին, բոլոր զինծառայողներին՝ Խաչատուրովը կոչ արեց նրանց վստահ լինել, որ ժողովուրդն իրենց կողքին է։ Գեներալ-գնդապետն ընդգծեց, որ իր առջև տեսնում է տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք բանակի կողքին են, սիրում են և միայնակ չեն թողնի։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր