Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

02 մար 2021 16:01

«Կոմերսանտ»-ի հրապարակումը դուր է եկել Աննա Հակոբյանին, իսկ օգտատերերը նրան քննադատության են ենթարկել.«Օսկար»ը հետո կստանաք»

Նիկոլ Փաշինյանի՝ Օսկարի հավակնելու մասին «Կոմերսանտ»-ի հրապարակումը դուր է եկել նրա կնոջը՝ Աննա Հակոբյանը։  Ռուսական աղբյուրի այդ հրապարակման լուսանկարները սրտիկով ու դրոշով տարածել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Ի պատասխան սոցիալական ցանցի օգտատերերը նրան քննադատության են ենթարկել։ Panorama.am-ը հրապարակում է մեկնաբանություններից մի քանիսը.


«Տիկին, դուք ամենաքիչը ապուշ եք, սա հեչ սրտիկելու բան չէ, Կոմերսանտը սարկազմով է սա գրել, դրա վառ ապացույցն այն է, որ ձեր ամուսինը Օսկար կստանար, եթե դերասան լիներ: Եթե ուղեղի գոնե երկու գալար ունենայիք, (դե իսկ բարոյական հատկանիշների մասին ձեր դեպքում իմաստ չունի խոսել), ապա կթաքցնեիք այս հոդվածը»։


«Դուք ամոթ չունեք, խիղճ էլ չունեք։ Շատ չուրախանաք այդ ամբոխով։ Իսկ նման հասարակ հոդվածներով այնպես եք հպարտանում, ասես Հադրութ ու Շուշին Ադրբեջանին չեք տվել։ Էժան, ցածր...»։


«Պարապ երկրի ղեկավարն ու առաջին տիկինը...դե մենք հիմա ի՞նչ խնդիր ունենք որ,բացի հավաքներից ու մամուլ կիսվելուց»։


«Տիկին Աննա, դուք չեք գտնում, որ դա ձեզ պատիվ չի բերում՞՞՞՞ վարչապետին համեմատել դերասանի հետ, միգուցե դա ձեզ անձնապես դուր է գալիս, բայց դա կիսվելու «share» անելու բան չէ՛։


Ի վերջո, դուք, այլևս ընդիմադիր չե՛ք՝ իշխանություն ե՛ք - կարևոր գործ արեք՝ ԱՇԽԱՏԵ՛Ք։
Հ.Գ. «Օսկար»ը հետո կստանաք»։


«Հա, ճիշտ ա, ձեզ մոտ հիանալի ա ստացվում հեղափոխություններ անել։ Ինչպես հոդվածում է նշված՝ ֆիլմի հերոսներ կարող եք լինել, բայց ոչ դրանից ավել։


Կարող եք կոնտրակտով հեղափոխություններ անել տարբեր երկրներում։ Տոմսի գումարը մեզ վրա։ Ձեր էն «օպոզիցիան» էլ հետներդ կտանեք»։


«Այո հաշվի առնելով էջի հետեւորդների կրթվածության մակարդակն ու ռուսերենի չիմացությունը` դժվար թէ շատերը գլխի ընկնեն որ հոդվածը նուրբ, բայց սեւ հումորով ծաղր ու ծանակի է ենթարկել նիկոլին ու հանրահավաքը»։


«Ինչի՞ վրա եք տենց ուրախանում: Ուղիղ տեքստով ասում են, որ տենց էլ երկրի ղեկավար չդարձավ կապիտուլյանտը, մնաց փողոցային ղժղժան հեղափոխական»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր