Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

03 մար 2021 14:55

Եթե Ս. Սարգսյանի և Օ.Գասպարյանի խոսակցության բովանդակությանը Փաշինյանը վաղուց տիրապետում է, ապա վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին տեղեկատվության շրջանառումը ներքաղաքական զարգացումների համատեքստում ակտիվ քննարկումների առարկա է դարձել, ապա փորձենք այն դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նախ արձանագրենք, որ հեռախոսազրույցը որպես փաստ շահագրգիռ կողմերը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են, ինչն արդեն իսկ վերլուծության առիթ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:


«Ենթադրենք Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը բաց կապով հեռախոսազրույց են ունեցել։ Հասկանալի է չէ՞, որ նրանց որևէ մեկը միամիտ չէ և չէր կարող այնպիսի տեղեկատվություն փոխանակվեր, ինչը նրանցից որևէ մեկի համար քրեորեն պատժելի արարք կդիտվեր։




Կարծում եմ՝ նրանց երկուսի համար էլ բաց կապով խոսելու խնդիրը ոչ թե ՀՀ ԱԱԾ-ի հնարավոր գաղտնալսումն է, այլ այն երկրների հատուկ ծառայությունների, որոնց համար այդ տեղեկատվության տիրապետելը կարող է մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր առաջացնել։


Երկրորդ, անկախ այն հանգամանքից, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի նախագահներ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և հակառակը, պատերազմական օրերին կամ նրանից հետո, ԶՈՒ ԳՇ պետի զրույցը հեռախոսով, հանդիպման միջոցով կամ մեկ այլ ձևով, թեկուզ, միջնորդավորված բնական գործընթաց եմ համարում։


Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր անկախությունից ի վեր կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել Արցախում և Հայաստանում, արժեքավոր խորհուրդներ տալու, հուշելու իրավունք չունեն։


Ավելին՝ նրանք որպես նախագահներ պաշտոնավարման ավարտից հետո էլ պետք է իրենց հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում աջակցեն Հայաստանին ու Արցախին։


Նույնը վերաբերվում է նաև Արցախի նախագահներին և պատահական չէր, որ պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպեցին՝ մի կողմ դրեցին իրենց հակասություններն ու իրենց ծառայությունները առաջարկեցին օրվա իշխանություններին՝ հանուն Հայաստանի և Արցախի։


Եթե այդ հեռախոսային խոսակցության բովանդակությանը Նիկոլ Փաշինյանը վաղուց տիրապետում է, այսինքն՝ ԱԱԾ-ն գաղտնալսել և նրան է փոխանցել, ապա դրանում խնդրահարույց դետալների նվազագույն չափաքանակի առկայության դեպքում, Փաշինյանը վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի դեմ։


Իսկ ինչու է՞ այդ դեպքում ժամանակին լռել Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի դեմ որպես կոմպրոմատ պահելո՞ւ, թե՞ վախենում է Հրայր Թովմասյանի գրիչի հայտնի պատմության մեջ ընկնել՝ վերջնական հեղինակազրկվել։


Մի խոսքով, կրկնում եմ՝ Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցն առ այս պահը ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, սակայն եթե դա տեղի է ունեցել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։


Որևէ կերպ խնդիր չեմ համարում, եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի զրույցը պետական մասշտաբի հարցի չի վերաբերվել, այլ բխել է զուտ մարդկային շփումներից և հարաբերություններից։


Իսկ դա առիթ չէ մարդուն զրպարտելու, դավաճան անվանելու, առավել ևս՝ պաշտոնից հեռացնելու համար։


Ամոթ է, մի քիչ տղամարդ եղեք»,- գրել է Աբրահամյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր