Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 մար 2021 10:42

Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի ներհայաստանյան քաղաքական զարգացումները գնալով ավելի ինտրիգային բնույթ են ստանում, ու ցանկացած պահի հնարավոր է որոշակի հանգուցալուծում։ Այս ֆոնին բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ աշխարհաքաղաքական կոնտեքստում։


Ինչպես հայտնի է, ռուսական խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո հանրության շրջանում պրոռուսական կողմնորոշման նկատելի աճ էր արձանագրվել, ինչն արեւմտյան կողմնորոշում ունեցող կառույցների ու անձանց շրջանում լուրջ անհանգստություն էր առաջացրել։


«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում գործող հակառուսական բլոկի ուժերին ներքին կարգով հանձնարարություն է իջեցվել հնարավոր բոլոր տարբերակներով հակառուսական ալիքը թեժ պահել եւ հարմար պահերին բաց տեքստով հակադարձել ռուսական շրջանակներից եկող մեսիջներին։


Թերթի տեղեկություններով, նման օրակարգով մարտի 1-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, որին մասնակցել են ՀՀ քաղաքական դաշտի արեւմտյան ֆինանսավորմամբ գործունեություն իրականացնող ակտիվ ներկայացուցիչները։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննադատության «ազդակներն» ուղղակիորեն կապված են լինելու ԱՄՆ-ի նոր աշխարհաքաղաքական քայլերի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր