Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

04 մար 2021 15:15

ՈՒրեմն պետք է սպասել հրաշքի, որ կգան մարդիկ ավելի վճռական ու կվերցնեն այն, ինչը պատկանում է ժողովրդին

«Նիկոլը հիմա լիներ ընդդիմության փոխարեն, իշխանությունը վաղուց վերցրել էր»,- Այս մասին լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ դատարանի դիմաց ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Վերջինս կարծիք հայտնեց, որ երկրում տիրող իրավիճակն ու գործընթացներն այնքան է շարունակվելու, քանի դեռ օրինակ զինվորականությունը կորոշի որևէ գործողությամբ վերջ դնել այս գործընթացին։ 


« Քաղաքական դաշտը վճռականության պակաս ունի»,- հայտարարել է Սամսոնյանը՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ թշնամին է ու թշնամու դեմ բոլոր օրենքներն ու կանոնները ընդունելի են։


«Եթե դու այս պարագայում սա ֆիքսում ես ու վախենում ես վճռական գործողություններից, ուրեմն իրավունք չունես զբաղվելու քաղաքականությամբ»։


Սամսոնյանի կարծիքով, այս ամենն այնքան է շարունակվելու, երբ զինվորականությունը կամ քաղաքական այն կարող ուժերը, որոնք դեռևս հինգ ժամանոց ելույթներ չեն ունեցել, որոշեն վերցնել ու տապալել իշխանությունը, որովհետև իշխանություն փաստացի չկա։


«Ոստիկանությունը՝ ըստ էության, պարալիզացված է, մնացել են մանկլավիկների մի շարք, որոնք, ըստ էության, ուրիշ ելք չունեն, քանի որ իրենք էլ են դատվելու իշխանափոխությունից հետո։ ԱԱԾ-ն պարալիզացված է, բանակը դուրս է եկել կապիտուլյանտի դեմ, այսքանից հետո, երբ քաղաքական ուժերը չեն կարողանում ընկած իշխանությունը գետնից վերցնել, ուրեմն մեզ պետք է սպասել հրաշքի, որ կգան մարդիկ ավելի վճռական ու կվերցնեն այն, ինչը պատկանում է ժողովրդին, ոչ թե մարդու, որը հոգեխանգարմունքի ու շիզոֆրենիայի մեջ նմանատիպ հրահանգներ է տալիս, մարդկանց ֆեյք պահելու համար բանտարկում է»։


Սամսոնյանը հույս ունի՝ վճռականությունը, տղամարդկությունը, դավաճանության դեմ անհանդուրժողականությունը կհաղթի ճահճային մթնոլորտին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր