Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին, իսկ մենք ոչ,որեւէ պաշտպանություն հայ գյուղացին չունի
![](https://www.pastinfo.am/news_images/299/896587_1/maxresdefault.thumb.jpg)
«Սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին եւ որեւէ պաշտպանություն հայ գյուղացին չունի: Ստացվում է մի իրավիճակ, երբ մեզ ուզում են ցույց տալ գեղեցիկ վիճակ, թե ադրբեջանցին ու թուրքը փոխվել են, պատերազմը վերջացել է, ամեն ինչ ավարտվել է, դրան զուգահեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար մեզ սպառնում է, նորից միլիտարիստական ելույթներ է ունենում, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հայտարարություններ է անում, ռազմական բյուջեն է մեծացնում, զորավարժություններ է անցկացնում, նոր ախորժակներ է մեծացնում մեր տարածքների վերաբերյալ: Այսինքն քանի մեր իշխանությունները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, փորձում են մեր հանրությանը համոզել, թե ամեն ինչ վերջացել է այս պատերազմով, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին, իսկ մենք ոչ: Իսկ հանրության գիտակից հատվածը, որ փորձում է արթնացնել հանրությանը, իրենք հիմա թիրախավորված են»,-ասաց նա: