Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

05 մար 2021 15:30

Տեսանյութ.Պարտությունները սկսվեցին նաև հոկտեմբերի 27-ից, Վազգենի չգոյությունից,Վազգենի տեսակի բացակայությունն էր, որ բերեց պարտության

Պարտությունից հետո հաղթած բանակի հաղթած պաշտպանության նախարարի, հետո վարչապետի մասին խոսելը շատ ավելի ծանր ու դժվար է դարձել, որովհետև անկախ ամեն ինչից՝ մեղքի զգացողություն, որ իրենցից հետո ոչինչ չկարողացար պահել։

Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պարտությունները սկսվեցին նաև հոկտեմբերի 27-ից, Վազգենի չգոյությունից։ «Վազգենի տեսակի բացակայությունն էր նաև պետության, թե՛ նյութական ունեցվածքի բացակայությունը, թե՛ բանակում տեղի ունեցող հեգբանական և տնտեսական խնդիրների, ռազմական խնդիրների բացակայությունը, ինչը բերեցին այս պատերազմում պարտության»,-նշեց նա։

Արամ Սարգսյանը  կիսվեց նաև Վազգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած տարիներին կատարված մի միջադեպի մասին պատմությամբ․ «Ամենավերջին պատմություններից մեկն այն էր, որ իրեն զանգել էր մի տատիկ, ասել՝ մինուճար թոռնիկս հիվանդ է, խնդրում եմ օգնել բանակում, Վազգենը հրահանգներ է տվել, հանձնարարել, զեկուցել են, որ թոռնիկն արդեն լավ է, նորմալ է։ Մի ամիս հետո տատիկը նորից զանգել է, ասել՝ թոռնիկս վատ է։ Նորից ինքը հրահանգներ է տվել։ Մի ամիս հետո տատիկը գրել է, որ թոռնիկս մահացավ։ Վազգենն ասում էր՝ ոչ բարով իշխանավոր էի, թե էդ զեկուցողների գլխին ինչ արեցի՝ Աստված գիտի․․․ Վեր կացա ու գնացի էդ տատկի տուն։ Հետս քար էի տարել, տվեցի տատիկին, ասացի խփի գլխիս, ես քո թոռնիկին սպանել եմ։ Տատիկն էլ ասել էր՝ քեզ պինդ պահի, քո գլխին փորձանք չգա, թե չէ այս երկիրը կկորի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր