Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

05 մար 2021 15:46

Նիկոլ Փաշինյանն առանց բանակի հետ համաձայնեցնելու բարձրագույն զինվորական կոչումներ է տվել

Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։


Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում հենց մամուլից են տեղեկացել այդբպարգևատրումների մասին։ Դա տեղի է ունեցել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ՝ հետո։ Փաշինյանի կողմից կամայական պարգևատրվածների ցանկը Mediaport-ը կհրապարակի առաջիկայում։


Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող գեներալները Սարգսյանի հետ հանդիպմանը այնպիսի փաստեր են ներկայացրել պատերազմի ընթացքում Փաշինյանի կատարած քայլերի մասին, որ վերջինս ապշած դուրս է եկել ԳՇ-ից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր