Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

05 մար 2021 18:38

Տեսանյութ.Վաղվանից ես դաստիարակելու եմ մի դեռահասի, զբաղվելու եմ մի ֆեյքով, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան

Ինչ խնդիր են իշխանությունները փորձում լուծել ինձ կալանավորելով, նույնիսկ իրենք չեն հասկանում: Իմ խոր տպավորությամբ իշխանության գլխում պարբերաբար իրար հակասող մտքեր են ի հայտ գալիս, որը համապատասխան հոգեվիճակի արդյունք է: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց, ազատ արձակվելուց հետո ասաց  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը քաղաքական էր, կազմակերպված և նպատակաուղղված՝ երկրի իշխանության, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Սա դուք տեսաք նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ ինքը հոկտեմբերի 27-ին զրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ բացատրելով, որ թույլ հիմքերով քաղաքական նպատակներով քրեական գործեր հարուցել չի կարելի: Այս գործը հենց այդ գործերից է, որի պատճառով Համբարձումյանը հրաժարական է տվել: Ինչ վերաբերվում է վարույթը իրականացնող մարմնի վարքագծին, քննիչն ամբողջ նիստի ընթացքում փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացնում էր աղճատված տվյալներ, ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը, ես ասում եմ մի բան, իրենք թղթերով բերել էին ուրիշ բան, կարծես թե դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, որի արդյունքում ես հայտնվեցի մեկուսարանում»,-ասաց Արա Սաղաթելյանը:

Անդրադառնալով պրոտոն VPN  համակարգին՝ նա ասաց. «Շատ սխալ և բութ կարծրատիպ էր, որը ես նկատեցի դատախազության շատ տարօրինակ վարքագիծ ունեցող ներկայացուցչի մոտ: Մեր ուժայինների մոտ տպավորություն է, որ պրոտոն VPN համակարգը թաքնվելու համար է: Այդ համակարգը ընդլայնվելու համար է, այն հնարավորություն է տալիս օգտվել մեծ ռեսուրսներից: Ինձ մեղադրում էին, որ ստեղծել եմ այդ ֆեյքը, ինձ համար շատ կարևոր է,  որ ես կապ չունեմ դրա հետ: Ցավում եմ, որ իմ 18-21 տարեկան  ուսանող աղջիկները տեսան այդ ապուշին և կարդացին այդ տեքստերը: Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունությունը և դաստիարակելու եմ մի դեռահասի, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան, ես զբաղվելու եմ մի ֆեյքով, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր