Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

06 մար 2021 11:05

Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան՝ ով է երկրի իրական ղեկավարը.Լարված են ԱԳՆ-Փաշինյան հարաբերությունները․«Փաստ»

«ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցել էին, որ դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Նախատեսվում էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ։ Սակայն իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:



Այսպիսով, մեր աղբյուրները փոխանցում են, որ նշյալի մասին տեղեկանալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախատեսում է լուրջ փոփոխություններ իրականացնել դեսպանների շարքերում։ Խոսքը մոտ 10 դեսպանի փոփոխության մասին է։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դեսպանների կողմից նման վարքագծի դրսևորումը, և գոռգոռոցով հայտարարել է, թե «բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան, թե ով է երկրի իրական ղեկավարը»։ Նշենք, որ խոսքը հիմնականում եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների մասին է։ Մեր տեղեկություններով, ներկայումս գործընթացը առայժմ սառեցված է հավելյալ լարվածությունից խուսափելու նպատակով, բայց դեսպանների փոփոխությունն ընդամենը ժամանակի հարց է։


Մեր ունեցած տեղեկություններով, այս փուլում բավական լարված են ընդհանրապես ԱԳՆ-Փաշինյան հարաբերությունները, քանի որ այն վարքագիծն ու դիրքորոշումը, որը դրսևորվում է իշխանությունների կողմից, պրոֆեսիոնալ դիվանագետների շրջանում լուրջ անհանգստություն ու դժգոհություն է առաջացրել։ Հավանաբար հենց այդ լարվածության պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին չմասնակցեց դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր