ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

06 մար 2021 11:55

Ուզում են ստվեր գցել մեր փառահեղ հաղթանակի վրա, նրանք մեզ որպես օրինակ են ցույց տվել Փաշինյանին

Ես շատ բարձր եմ գնահատում քաղաքական երկխոսությունը: Կարծում եմ, որ երկխոսությունը շատ կարևոր է մեր երկրի ապագա քաղաքական համակարգի, դրա կատարելագործման համար: Ես կոչ եմ անում ինչպես «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներին, այնպես էլ անդամներին` ուշադրություն դարձնել այն փաստին, որ մենք որևէ քաղաքական կազմակերպության հետ խնդիրներ չունենք: Ապազգային տարրերի հետ, իհարկե, մենք երբեք չենք կարողանա նստել նույն սեղանի շուրջ, քանի որ նրանք դավաճաններ են, դավաճաններ. «Ենի Ազերբայջան» կուսակցության 7-րդ համագումարում իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Նրա խոսքով` այդ ուժերը հրահանգներ են ստանում դրսից: «Նրանց էմիսարները գտնվում են օտարերկրյա մայրաքաղաքներում: Այնտեղից այստեղ փող են ուղարկում` ժողովրդին շփոթեցնելու համար, նրանք ուզում են ստվեր գցել մեր փառահեղ հաղթանակի վրա: Նրանք մեզ որպես օրինակ են ցույց տվել Փաշինյանին, նրան անվանել ազնիվ մարդ, անվանել ժողովրդավար: Նրանք ասացին, որ երանի նման առաջնորդ լինի Ադրբեջանում: Այդ դեմոկրատը ձերբակալել է ամբողջ ընդդիմությանը... Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել»,- նշել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր