Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

06 մար 2021 13:47

Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։


Նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել։


Նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը։ Ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արտեմ Մինասյանին, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում ինքը հեռախոսազանգ է ստացել իր եղբոր որդի Ալբերտ Մինասյանից, ով հայտնել է, որ համագյուղացի՝ 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և լսելով այդ մասին՝ ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը  փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։


Գ. Շամշյանի տեղեկություներով՝ որոշ ժամանակ անց ոստիկանները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ս. Սեդրակյանին իր բնակարաանում, որտեղ վերջինս  ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։


Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր