Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

08 մար 2021 13:50

ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա երեք շաբաթներին իրականացնել ռուսական համակարգերի վրա մի շարք կիբեռհարձակումներ

ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա երեք շաբաթներին իրականացնել ռուսական համակարգերի վրա մի շարք կիբեռհարձակումներ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրներին:


Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախը կդառնան ռուսական իշխանությունների ներքին համակարգերը: Դրա պատճառն է կիբեռհարձակումը, որը 2020 թվականի մարտին հաքերներն իրականացրել էին SolarWinds ընկերության ծրագրային ապահովման միջոցով (ի դեպ, դա նկատել էին միայն 9 ամիս անց): Այդ ժամանակ վիրուսը հայտնվել էր ընկերության հազար հաճախորդների համակարգիչների մեջ, որոնց թվում էին եղել ԱՄՆ կառավարական հաստատություններ եւ 400-ից ավելի ամերիկյան խոշորագույն ձեռնարկություններ: Վաշինգտոնում ենթադրել էին, որ այդ գործողությունների նպատակն էր հետախուզական տվյալներ ստանալը, սակայն հետո ԱՄՆ իշխանությունները հավաստիացրել էին, որ հաքերները զգայուն տվյալներին չեն հասել, փոխանցում է RG-ն: 




Մոսկվան բազմիցս հերքել է իր մասնակցությունը այդ իրադարձություններին՝ ուշադրություն հրավիրելով մեղադրանքների մերկապարանոց լինելու վրա:


The New York Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները նաեւ մտադիր են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկայում հրաման կստորագրի կառավարական համակագչյաին համակարգերի պաշտպանության ուժեղացման համար, որ ապագայում կանխվեն հաքերների հարձակումները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր