Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ          Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է       Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել    

08 մար 2021 14:10

Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայերի՝ դրանով խախտելով միջազգային իրավունքը. ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ,

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:


«Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի ՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները»,-գրել է Ֆրանկ Փալոնը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր