Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

09 մար 2021 13:16

САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները. ՊՆ նախկին փոխնախարար

Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը:

Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց «պաշտպանյալին» չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք:

Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից:

Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

Իսկ դավճանության մեջ առերևույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված և մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները:

САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ու՞մ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թևում, այլևս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրեր

Գ) ի՞նչ թեմաներով և ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի և հակառակորդ պետության ղեկավարի միջև, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել և համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձևաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ և ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց և ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ և ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից և այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել և կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման և պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ:

Արտակ Զաքարյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր