Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

09 մար 2021 15:48

Գործ ունենք հերթական սկանդալային փաստի հետ, երբ բարեգործական նպատակների անվան տակ թշնամի երկրի գործակալ է ուղարկվում մի երկիր

ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում սկանդալների ու սենսացիաների պակաս չկա․ մարդիկ դադարել են զարմանալուց։ Երեկ հայտնի դարձավ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգիը հեռանում է ՀՀ-ից, նշվում է, որ իշխանությունները պերսոնա նոն-գրատա են հայտնել նրա։


Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և շուրջ 25 տարի է, ինչ աջակցում է ՀՀ-ում մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:


Պարզվում է` այս կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, փաստենք, որ խոսքը միջազգային մարդասիրական ամենամեծ կառույցի ներկայացուցիչի մասին է։


Ժամեր առաջ ԱԳՆ-ի տված պարզաբանման մեջ նշված է․ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը», և ոչ մի բառ լրտեսության մասին։


Միանշանակ է, որ գործ ունենք հերթական սկանդալային փաստի հետ, երբ բարեգործական նպատակների անվան տակ թշնամի երկրի գործակալ է ուղարկվում մի երկիր, որպեսզի լրտեսությամբ զբաղվի, իսկ տվյալ պետության հատուկ ծառայություններն ուղղակի չկան։ Չմոռանանք, թե ինչ քար անտարբերություն էր ցուցաբերում 44-օրյան պատերազմի օրերին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շոմբի Շարփը, երբ Արցախում խաղաղ բնակչության վրա կիրառվում էր կասետային ռուբեր և ֆոսֆորային զենք։




Հարց է առաջանում, իսկ մեր ԱԱԾ-ն բացի ֆեյք բռնելուց նման գերկարևոր հարցերի հետ կապված ասելիք ու անելիք չունի՞։


Ակնհայտ է, որ սա ազգային անվտագության համար առանցքային նշանակության հարց է, և տվյալ կառույցը պետք է հստակ պարզաբանում ներկայացնի, թե մասնավորապես, ի՞նչ լրտեսության մասին է խոսքը, կամ հակառակ դեպքում՝ հերքի տվյալ տեղեկությունը։


Ի դեպ՝ իշխանական պրոպագանդիստներն ու դավաճանական խմբի ներկայացուցիչները ևս, այս թեմայի հետ կապված ոչ մի հոդաբաշխ մեկնաբանություն ու պատասխան չեն տալիս՝ փորձելով թեման ցրել։


Արմեն Հովասափյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր