Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

09 մար 2021 16:03

Որքա՞ն արժե եպիսկոպոսի «ընկերությունը». Ադրբեջանը Վատիկանի ներկայացուցչին օգտագործում է հակահայկական քարոզչության համար

Ադրբեջանը վաղուց արդեն «հայտնի» է «պետքական» մարդկանց կաշառք տալով եւ բավականին մեծ հաջողություններ է գրանցել այդ գործում: Ամենասկանդալայիններից մեկը նախկին իտալացի պատգամավոր, նախկին եվրապատգամավոր Լուկա Վոլոնտեի կաշառելն էր: Հետաքննությանը հաջողվել էր ապացուցել, որ նա ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո էր ստացել, եւ սեւ խավիարի եւ էկզոտիկ գորգերի սիրահարը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը հաստատել էր, որ Վոլոնտեն չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները`  դեռ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդունումը խափանելու համար: Ճիշտ է, իտալացի խորհրդարանականին 10 միլիոն էին խոստացել, սակայն մի քանի անգամ քիչ էին տվել: Բայց դա չի կանգնեցնում թանկ նվերների մյուս սիրահարներին,գրում է news.am -ը։

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է հրապարակել Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Առաքելական պրեֆեկտուրայի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեի հետ: Իհարկե, չունենալով եպիսկոպոսի հայտարարությունների բնօրինակը, ես չէի ցանկանա նրան մեղադրել երկակի ստանդարտների եւ հոգեւորականին անվայել սուբյեկտիվ վերաբերմունքի մեջ, սակայն, քանի որ նյութը հրապարակվել է եւ հերքում չկա, եպիսկոպոսը համաձայն է իր անունից ներկայացված տեսակետի հետ: Եւ այսպես. սկզբում հեղինակը զրուցակցին հիշեցնում է Վատիկանում վերանորոգման աշխատանքներում Ադրբեջանի ցուցաբերած օգնության մասին: Դա ամենեւին էլ խոսակցություններ չեն մշակութային երկխոսության մասին, եւ NEWS.am-ը նախկինում արդեն գրել էր այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները գնում բարեկամությունն Իտալիայի հետ: Սակայն, ըստ ամենայնի, Բաքվում կարծում են, որ հոգեւորականների բարեկամությունն ուղիղ համեմատական ​​է դրա վրա ծախսված նավթադոլարներին:

«Ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանն անկասկած տարբեր ժողովուրդների եւ տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության օրինակ է: Դա պայմանավորված է երկու կարեւոր գործոններով.  կրոնների հանդեպ ադրբեջանական ինքնագիտակցության համար ավանդական հանդուրժողական վերաբերմունքով եւ բազմամշակութայնության պետական ​​քաղաքականությամբ, որը հիմնված է ժողովրդի այս փառահեղ ավանդույթի վրա: Հենց այս ավանդույթն է Ադրբեջանում զարգացվում եւ ամրապնդվում»,- պնդում է եպիսկոպոսը: Ակնհայտ է, որ ավելի քան 10 տարի Վատիկանն Ադրբեջանում ներկայացնող Ֆեկետեն մամուլ չի կարդում` նա չգիտի հարյուրավոր գերված հայերի, այդ թվում` կանանց մասին, բացարձակապես չգիտի հայերի նկատմամբ ոճրագործությունների սարսափելի կադրերի մասին` սկսած ջարդերից եւ վերջացրած վերջին պատերազմով. չի տեսել եւ չի լսել: Ի պատասխան գրագետ կառուցված հարցին այն մասին, որ «Ղարաբաղում Հայաստանի կողմից իր բռնազավթման շրջանում շատ մահմեդական կրոնական կառույցներ են պղծվել եւ ավերվել», եպիսկոպոսն ասում է. «Դա ե՛ւ ափսոսանք, ե՛ւ պարզապես վրդովմունք է առաջացնում: Մարդու գիտակցության պետք է որոշակի տաբուներ լինեն, որոնք էլ շատ առումներով ապահովում են այն, ինչ մենք քաղաքակրթություն ենք անվանում: Կրոնական հուշարձանների, աղոթատեղիների պղծումը, իհարկե, այդ տաբուների թվին է պատկանում: Նրանք, ովքեր դա արել են, իրենց գործողություններով արդեն ապացուցել են, որ ոչ մի կապ չունեն քաղաքակրթության եւ մշակույթի հետ: Եվ առավել ցավալի է, երբ նման բան անում են նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, քանի որ Քրիստոսը կոչ էր անում ոչ միայն չարիք չգործել, այլեւ չարիք չհրահրել մյուսների մեջ»:

Կրկնենք մեջբերումը. «Եվ առավել ցավալի է, երբ դա անում են իրենց քրիստոնյա կոչողները»: Ուղերձը միանգամայն միանշանակ է. Վլադիմիր Ֆեկետեն իրեն իրավունք է վերապահում պնդել, թե ով եւ ինչպես է «նման բան արել»:

Պատմությունն, իհարկե, շատ օրինակներ գիտի, երբ 30 արծաթի համար ավելի վատ արարքներ են «գործել»: Սակայն անընդունելի է, երբ եպիսկոպոսը եւ Վատիկանի ներկայացուցիչը որպես հակամարտության կողմերից մեկի գաղափարական խոսափող է հանդես գալիս` մյուսին մեղադրելով հանցավոր գործողությունների մեջ: Առավել եւս, որ մենք եպիսկոպոսից հայերի դեմ կատարված վայրագությունների դատապարտման խոսքեր չլսեցինք, որոնց պատճառով էլ սկսվել էր կոնֆլիկտը: Կամ եպիսկոպոսի խոսքերը սխալ են շարադրված եւ հերքում կհրապարակվի, կամ Վատիկանը պետք է լրջորեն մտածի Վլադիմիր Ֆեկետեի պահվածքի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր