Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 մար 2021 16:25

Փորի փքվածությունը՝ վտանգավոր հիվանդության նշան

Փորի փքվածությունը կարող է լինել վտանգավոր հիվանդության նշաններից մեկը՝ կանգային սրտային անբավարարության: Այս մասին հայտնել է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի մասնագետների տվյալները:

Կանգային սրտային անբավարարությունը զարգացող վիճակ է, որին հատուկ է արյունը մարմնով մեկ արտամղելու մկանների անընդունակությունը, որն արդյունքում կարող է մահացու լինել:

Սրտային անբավարարության մյուս նշաններին են դասվում նույնիսկ հանգիստ ժամանակ հեւոցը, հոգնածության զգացումը, ոտքերի այտուցվածությունը, մշտական հազը: Ընդ որում՝ հազը կարող է գիշերը սաստկանալ՝ ուղեկցվելով խզզոցով, գիտակցության խառնաշփոթությամբ եւ սրտի անկանոն բաբախյունով:

Այս վիճակի նշաններ են համարվում նաեւ ախորժակի կորուստը, կտրուկ գիրանալը կամ նիհարելը, գլխապտույտը եւ ուշագնացությունը, դեպրեսիան եւ անհանգստությունը:

Փորի փքվածությունը կարող է նաեւ լինել չափից ավելի շատ քանակությամբ սնունդ գործածելու եւ օդ կլլելու հետեւանք, որ հայտնի է որպես աերոֆագիա: Այս խնդրի պատճառներ կարող են լինել նաեւ աղիների բորբոքային հիվանդությունները, շաքարային դիաբետը, դիսպենսիան կամ ժամանակավոր փորկապությունը, ինչպես նաեւ աղիների քաղցկեղը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր