Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 մար 2021 12:15

Թուրքական «Բայրաքթար»-ները միաժամանակյա հարձակում են գործել ռուսական Pantsir-C1 հակաօդային հրթիռահրետանային համալիրի վրա

Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը միաժամանակյա հարձակում են գործել ռուսական Pantsir-C1 հակաօդային հրթիռահրետանային համալիրի վրա, որը գտնվում է սիրիական բանակի սպառազինությունում: «Soha» գործակալության տարածած տեղեկությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:

Ռուսական զենիթահրթիռային համալիրի դեմ օգտագործվել է մոտ 20 թուրքական հարձակողական անօդաչու սարք: Ինչպես նշվում է հոդվածում, հրթիռներից մեկը պայթել է համալիրի մոտակայքում, ինչի պատճառով Pantsir-C1-ը ստացել է փոքր վնասներ, որը հետագայում վերացվել է ռուս զինծառայողների կողմից:

Թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը էլ հայտարարել է, որ հարձակումը հետ մղելիս սիրիացիները մի շարք սխալներ են թույլ տվել:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն բարձր էր գնահատել ռուսական Pantsir-C1 զենիթահրթիռային համակարգի հնարավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր