Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 մար 2021 15:03

Տեսանյութ.Փաշինյանի կողքին եք, ուրեմն դավաճան եք․Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ. Աղազարյանը՝ քաղաքացուն

Քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել ԱԺ շենք։ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ նրանք դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։


Քաղաքացիներից մեկը, դիմելով պատգամավորին, ասաց. «Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է»։


Ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանը նշեց. «Ապացույցներ ունե՞ս»։


Արձագանքելով՝ քաղաքացին հարցրեց. «Դուք կանգնա՞ծ եք Նիկոլ Փաշինյանի կողքին»։


Մինչ քաղաքացին հարց էր հնչեցնում, ակցիայի մեկ այլ մասնակից եկավ և, խոսքն ուղղելով Հովիկ Աղազարյանին, ասաց. «Դուք դավաճան եք»։


Արձագանքը չուշացավ, պատգամավորը տաքացած պատասխանեց. «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակոտ»։


Քաղաքացին էլ պահանջեց չվիրավորել իրեն. «Մի՛ վիրավորեք ինձ..., լակոտը դու ես ու քո տղեն»։


Այդ պահին Հովիկ Աղազարյանը ձեռքը բռունցք դարձրած մոտեցավ քաղաքացուն, նա էլ իր ձեռքը վեր պարզեց ու պահանջեց՝ իր հետ վիրավորական տոնով չխոսել։


Այդ պահին ոստիկանները մոտեցան, և կանգնեցին պատգամավորի և քաղաքացու միջև։


Փոքր-ինչ հեռանալով պատգամավորից՝ քաղաքացին նշեց. «Դավաճան ես, դու իմ հայրենիքն ես ծախել՝ քո ղեկավարի միջոցով։ Պարգևավճարներ եք լափում, հայրենիք ծախում, մի բան էլ հետս լակոտով խոսո՞ւմ»։


Այդ պահին ոստիկանները հեռացրին քաղաքացուն, իսկ մյուսները սկսեցին Հովիկ Աղազարյանին դիմելով բացականչել. «Թուրք, գոնե ամոթ ունեցիր, թուրք, այ թուրք»։


Ապա սկսվեցին վանկարկումները՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։


Մի կին էլ, արդեն իրենցից հեռացած Հովիկ Աղազարյանին դիմելով ասաց. «Ազգը ցեղասպանողի՞ն ես պաշտպանում, ինչո՞ւ։ Դու նրա ձեռքի գործիքն ես»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր