Կազմակերպել Փաշինյանի այցը ՊՆ հեշտ չի եղել,բայցև հասցրեց որոշակի մեսիջ ուղարկել գեներալիտետին.«Փաստ»

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց: Ի դեպ, ուշագրավ է, որ ընդամենը 6-7 րոպեանոց խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն անգամ օգտագործել է «միասին» բառը. միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, միասին կկարողանանք հաղթահարել, միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ այլն: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը նշեց, որ դա պատահական չէր, եւ Փաշինյանը որոշակի մեսիջ էր ուղարկում գեներալիտետին:
Ինչ վերաբերում է ԳՇ պետի խնդրին, ապա այստեղ մշուշը գնալով ավելի խտանում է՝ թե՛ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման (նա դիմել է վարչական դատարան), թե՛, առավել եւս, նոր պետ նշանակելու առումով: Հավելենք նաեւ, որ երեկ մինչ նշյալ հանդիպումը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը եւս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին եւ հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում