Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, անակնկալ է եղել որոշների համար. նա կոչից հետո գիշերը չի մնացել. «Հրապարակ»

Երեկ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ սպոնտան է եղել կոչը։ Երբ հարցրինք՝ թիմակիցները տեղյակ եղե՞լ են, որ ինքը նման կոչով պիտի հանդես գա, նա դժվարությամբ ասաց՝ այո։ Իսկ երբ նկատեցինք, որ այդքան էլ վստահ չասաց «այո»-ն, Մանուկյանն արձագանքեց․ «Որովհետեւ լրիվ որոշում չէր»։
Այսինքն՝ սպոնտա՞ն էր։ «Ե՛վ այն, ե՛ւ այն»։ Ի դեպ, հաստատեց նաեւ, որ կոչից հետո ողջ գիշերը չի մնացել՝ ինչ-որ պահից գնացել է տուն՝ հանգստանալու»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․03.21թ. համարում։