Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

12 մար 2021 10:00

Օնիկ Գասպարյանի անսպասելի նահանջը նրա հետ շփված անձանց մոտ կասկածներ է առաջացրել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում, է. «Մինչ ԳՇ պետի պաշտոնից հեռանալը Օնիկ Գասպարյանը բազում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների հետ, գրեթե բոլորին վստահեցրել է, որ չի հեռանալու եւ հասնելու է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ նշանակվի արտահերթ ընտրությունների օրը։ Ասել է, որ, ԳՇ իրավաբանների հաշվարկով, առնվազն 3-4 ամիս կարող էր, օրենսդրությունն իր օգտին մեկնաբանելով, մնալ շտաբում։


Ավելին՝ Գասպարյանը հանդիպումներից մեկի ժամանակ վստահեցրել է, թե իրեն հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել գնալ արտահերթ ընտրությունների, բայց թե որ ֆորմատով՝ իր վարչապետությա՞մբ, թե՞ առանց իրեն, չի ասել։


Գասպարյանի անսպասելի նահանջը նրա հետ շփված անձանց մոտ կասկածներ է առաջացրել, որ Փաշինյանը նրան հրաժարականի հստակ խոստում է տվել, այդ պատճառով էլ Գասպարյանը հրաժարվել է իրավիճակը սրելուց եւ վերջին ուղերձը հրապարակել։ Պարզապես տարակուսում են՝ մի՞թե Գասպարյանն այնքան միամիտ է, որ հավատում է Փաշինյանի խոստումներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր