Ալիևը համարում է, որ ՀՀ իշխանություններն այսօր կառավարվում են Ադրբեջանից․ իրենք են թույլ տվել Ալիևին՝ նման լկտի պահելաձև ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ․«Իրավունք»
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը հետևյալ կարծիքին է.
-Ալիևը համարում է, որ ՀՀ իշխանությունները այսօր կառավարվում են Ադրբեջանից, և դա է պատճառը, որ նա իրեն ինչ ասես կարող է թույլ տալ: Եթե պետք լինի՝ մատ էլ թափ կտա, ձեռքն էլ սեղանին կխփի՝ վստահ լինելով՝ ՀՀ իշխանությունները ծպտուն անգամ չեն հանի:
Մարդը մի անգամ, երկու անգամ փորձել է ծաղրել ու պատասխան չի ստացել, բնական է, որ ով էլ լինի, երես կառնի: ՀՀ իշխանություններն էլ իրենց համար արդարացում են գտել, որ եթե պատասխանենք, մեր գերիներին կվնասեն: Մեր գերիներին չեն վերցրել, որ մենք լռենք, այդ գերիներին վերցրել են, որ մեզ ճնշեն:
Իսկ դրա դեմն առնելու համար կա ընդամենը երկու ճանապարհ․ կամ դու պիտի կարողանաս գերիներին փոխանակես բոլոր-բոլորի հետ սկզբունքով, կա՛մ պետք է գնաս աշխարհով մեկ այնպիսի սանկցիաների համակարգ մշակես, որ Ադրբեջանն այնպես մղկտա, որ որ ուզի-չուզի գերիներին վերադարձնի: Թե չէ, լռելով՝ գերիների ճակատագիրը չի մեղմվելու: ՀՀ գործող իշխանությունն է թույլ տվել Ալիևին՝ նման լկտի պահելաձև ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: