Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 մար 2021 16:57

Կառավարության մոտ պատերազմի մասնակիցը ցանկացել է ինքնասպան լինել. նա փորձել է բենզինը լցնել վրան

Մարտի 10-ին ուշագրավ միջադեպ է գրանցվել ՀՀ կառավարության շենքի մոտ, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել:

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը և հայտնել, որ ինքը պատերազմի ասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը և երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջև ինքնահրկիզվել:

Արդյուքում կառավարություն են շտապել իրավապահները եւ ժամը 18.20-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կառավարության շենքի դիմաց նկատել են մի տղամարդու, ով փորձել է իր վրա բենզին լցնելու եղանակով ինքնասպան լինել:
Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Իսկ ահա ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, ով հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:

Հ.Գրիգորյանը բաց է թողնվել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր