Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մար 2021 11:45

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակավ հերքել է Յուրի Խաչատուրովի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու մասին

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակավ հերքել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք Երևանի դատարանը զրպարտություն էր համարել։


Ստեփան Գրիգորյանը 2018-ի հուլիսին Ա1+-ին տված հարցազրույցում զրպարտել էր Յուրի Խաչատուրովին` ասելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ոչ թե տարածքներ էր գրավել Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի, այդ թվում` Յուրի Խաչատուրովի կողմից։ Գրիգորյանը ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնելու այդ կորցրած տարածքները, բայց Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էր։ Քաղաքագետը նշել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր։


«Հարգելով դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ այն մտել է օրինական ուժի մեջ՝ հրապարակայնորեն հերքում եմ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված իմ հարցազրույցում Յուրի Խաչատուրովին վերաբերող տվյալները` տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին»,- ասել է Գրիգորյանը՝ առցանց ռեսուրսի եթերում ընթերցելով հերքման տեքստը:
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ դատարանը պարտավորեցրել է Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում հրապարակայնորեն հերքել տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին տվյալները, որոնք հրապարակվել էին 2018թ. հուլիսի 30-ին հրապարակված հարցազրույցում։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր