Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

13 մար 2021 13:15

«Աշո՛տ, չկրակես, տատդ հետներս ա». ընդդիմության ակցիայի մասնակիցը դիմեց դիպուկահարին

Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես էր հայտարարել, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։
ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, ինչպես որոշել են, հետապնդելու են Փաշինյանին այնքան, քանի դեռ նա հրաժարական չի ներկայացրել։

«Մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանը օր ու արև չի ունենալու Հայաստանում։ Այդ մարդը որպես քաղաքական գործիչ, որպես հայ մահացել է։ Ինչ ենք անելու, թող սյուրպրիզ մնա, բայց դավաճանը և իր խունտան օր ու արև չեն ունենալու»,–ասաց Մամիջանյանը` չցանկանալով բացահայտել նախատեսվող ակցիայի մանրամասները։

Նշենք նաև, որ կառավարության մասնաշենքի շրջակայքում այս պահին մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ են տեղակայվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր