Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

13 մար 2021 14:29

Վստահ եմ՝ ինչ-որ բանի են սպասում, առաջիկա օրերին ինչ-որ բան կլինի.պատերազմի շունչը զգացվում է Սյունիքի դարպասներին. ռազմական փորձագետ

Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի՝ պատերազմի հոտ է գալիս։


«Պատերազմի հոտը գալիս է, պատերազմի շունչը զգացվում է Սյունիքի դարպասներին, իսկ Հայաստանում Գլխավոր շտաբի պետ է փոխվում ռազմական դրության պայմաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջամալյանը։


Նա նշեց, որ առաջիկա օրերը հստակ կդարձնեն, թե ինչի հետ գործ ունենք։


Դավիթ Ջամալյանի խոսքով՝ անձամբ Օնիկ Գասպարյանին ու գեներալներին խաղից հանելը դեռ վաղ է։


«Իրենք իրենց խոսքը դեռ ասելու են, վստահ եմ՝ ինչ-որ բանի են սպասում, առաջիկա օրերին ինչ-որ բան կլինի»,-նշեց փորձագետը։


Նրա խոսքով՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնի պատերազմ սանձազերծել։


«Իրենք սպասեցին, որ Բակո Սահակյանն էլ հեռանա, նոր սկսեն։ Բակո Սահակյանի օրոք դավաճանական քայլերը բացառված էին։ Մեր աղետի պատճառը Նիկոլ Փաշինյանն է իր թիմով, սրանք եկան՝ լուծելու դավադիր իրենց խնդիրը՝ հանձնել Արցախը»,-ընդգծեց ռազմական փորձագետը։


Աղբյուրը՝ aysor.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր